«Հայաստանի պատմության թանգարանի գանձերը» ցուցահանդեսը ներկայացվել է Կիպրոսի մայրաքաղաքում
14 Հոկտեմբերի 2026, 00:00
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ Մակարոս Գ արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում, տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ Հայաստանի պատմության թանգարանի գանձերը» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Բյուզանդական թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի հայոց թեմի առաջնորդարանի համագործակցությամբ։
Բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես են եկել Նոր Հուստինիանայի արքեպիսկոպոս Գեորգիոսը, Կիպրոսի մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու Պապաելինասը, արքեպիսկոպոս Կոմիտաս Օհանյանը, հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Մակարոս Գ արքեպիսկոպոսի հիմնադրամի տնօրեն Քրիստոս Կուկլիոտիսը, Բյուզանդական թանգարանի տնօրեն Իոաննիս Իլիադիսը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Ցուցահանդեսը նշանակալի մշակութային իրադարձություն էր, որն ընդգծում էր հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունն ու պատմական ինքնությունը: