Հայաստանից Yerevan Calling Trio-ն ելույթ կունենա Վլադիվոստոկում միջազգային ջազ փառատոնում

04 Նոյեմբերի 2023, 09:30

Մշակույթ

Այս տարի Վլադիվոստոկում մեկնարկած 20-րդ հոբելյանական միջազգային ջազ փառատոնին ելույթ կունենան Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը և Արման Մնացականյանը Yerevan Calling Trio-ից։

kp.ru-ի փոխանցմամբ՝ փառատոնի մեկնարկին կներկայանա երգչուհի Մարիամ Մերաբովան:

Փառատոնը նոյեմբերին 10 համերգ կներկայացնի՝ մեկ բեմում համախմբելով 160 տաղանդավոր երաժիշտների։