Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում

30 Նոյեմբերի 2023, 21:10

Քաղաքականություն

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին։

Կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ։