Հայկական հոգևոր երաժշտությունը Սանկտ Պետերբուրգում բացահայտում է հին քրիստոնեական երաժշտության գաղտնիքները

23 Մայիսի 2023, 20:25

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում գտնվող Հայ առաքելական եկեղեցու մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հոգևոր երաժշտության համերգ: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը։

Համերգի ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի աշխատակազմի կրոնական միավորումների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Անտոն Վինոկուրը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Սաֆարյանին՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչներին հին քրիստոնեական գաղտնիքներին ծանոթացնելու հնարավորության համար:

Համերգը կայացել է «Սանկտ Պետերբուրգի տաճարների երաժշտությունը՝ մեծ քաղաքի 320-ամյակին» V փառատոնի շրջանակներում։