Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը և երգիչ Արկադի Դումիկյանը «դարձել» են դերասան

25 Սեպտեմբերի 2026, 17:39

Մշակույթ

«Կինոմոսկվայում» կայացել է «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում նկարահանվել են պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանը, դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Զիրոյանը, դիմահարդար Գոհար Ավետիսյանը, երգիչներ Սոնա Շահգելդյանը, Արկադի Դումիկյանը և այլք։

Կինոկատակերգությունը պատմություն է անշահախնդիր ընկերության ու հավատարմության մասին։