Հնարավոր է՝ Սյունիքում արագացված սահմանազատում իրականացվի․ Ալեն Ղևոնդյան

«Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը հետաքրքիր էր նրանով, որ հանդիպումը տեղի է ունեցել բիզնես շրջանակների հետ, ինչպես նաև նրանով, որ Մուսաֆաևն այցելել է իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ»,- այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է իրականացվի արագացված սահմանազատում Սյունիքում՝ կապված TRIPP-ի հետ, քաղաքագետը նշել է․

«Հնարավոր է արագացում, քանի որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը շտապում են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ TRIPP-ը մեռելածին վիճակում է գտնվում՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներով։ Եվ ես չեմ բացառում, որ կփորձեն Սյունիքի շրջանում սահմանազատում իրականացնել, որ կարողանան TRIPP-ի մասով նախաստորագրված պայմանագիրը գոնե կես քայլ առաջ գցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։