Հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են. ՀԿԿ

07 Հունիսի 2026, 22:05

Քաղաքականություն

2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ: Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշված վարույթներից 61-ով՝

-ձերբակալվել է 214 անձ,

-քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,

-17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

-Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝

— 50-ի նկատմամբ՝ կալանք,

— 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։

102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են: