ՀՅԴ Երիտասարդական միության անդամներն այցելել են Կիրանց գյուղ և հանդիպել Բագրատ Սրբազանի հետ

29 Ապրիլի 2024, 12:42

Քաղաքականություն

ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչներն այցելել են Կիրանց գյուղ՝ աջակցելու Ադրբեջանին հայկական տարածքները հանձնելու դեմ պայքար ծավալած իրենց հայրենակիցներին։

Այս մասին հայտնում է միության ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ Կիրանցում հանդիպում է տեղի ունեցել նաև Բագրատ Սրբազանի հետ։