Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ուսանող Ռոբերտ Բաբայանը մաթեմատիկայի հանճար է ճանաչվել

24 Մայիսի 2025, 18:20

Կրթություն

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ուսանող Ռոբերտ Բաբայանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ մաթեմատիկայի Բաց ուսանողական ինտերնետ-օլիմպիադայի 3-րդ միջազգային փուլում։

Ռոբերտ Բաբայանը սովորում է Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսում։ Մրցույթը տեղի է ունեցել Յոշկար-Օլայում, որտեղ մասնակցել են ամբողջ աշխարհի լավագույն մաթեմատիկոս ուսանողները։