Իրանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին
25 Հունվարի 2025, 11:15

Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն ԱԳՆ-ում հանդիպել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացքն ու տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը:
Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունները, այդ թվում՝ իրանցի ուսանողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, դրանք համարել երկկողմ հարաբերությունների համար վնասակար և այդ առնչությամբ հայտնել Իրանի բողոքը՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել այդ բացասական գործողությունները նախաձեռնողների և հեղինակների դեմ։
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ ոչ պատշաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել այդ հարցը փոխանցել իր երկրի իշխանություններին։