Իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ․ Սամվել Կարապետյան
09 Հուլիսի 2026, 16:20
Իրենք շատ մեծ հաջողությամբ «Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը։ Լրագրողների հետ զրույցում ասել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով գործող իշխանություններին։
«Իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ։ Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը»,- ընդգծել է Կարապետյանը։
Գործարարի խոսքով՝ իշխանությունները ստերով փորձում են արդարացնել իրենց ձախողումները։