Ջազային երեկո Մոսկվայում՝ նվիրված լեգենդար ջազմեն Գեորգի Գարանյանին

14 Օգոստոսի 2026, 20:20

Հայեր | Մշակույթ

Մոսկվայում անվանի սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Գեորգի Գարանյանի ծննդյան օրը կնշանավորվի նրա ջազ նվագախմբի համերգով։ Օգոստոսի 15-ին «ԷՍՍԵ» ակումբում կհնչեն համաշխարհային ջազի լավագույն ստեղծագործություններ՝ սվինգից մինչև ժամանակակից ջազ։

Համերգային ծրագրում ընդգրկված են նաև մաեստրո Գարանյանի հեղինակային գործերը։

Նվագախումբը ղեկավարելու է ալտ-սաքսոֆոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր Հովագեմ Սուլթանյանը, որը համադրում է ժամանակակից երգացանկը համաշխարհային ջազի դասական ժառանգության հետ։

Գեորգի Գարանյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին, Մոսկվայում։ ՀայրըԱրամ Գարանյանը, Հայոց ցեղասպանության ժամանակ, կորցնելով ծնողներին, փախել է Ուրֆա քաղաքից ապաստան գտնելով և ընտանիք ստեղծելով Ռուսաստանում։

Գեորգի Գարանյան անունը աքակտելիորեն կապված է խորհրդային ջազի հետ: Լեգենդար սաքսոֆոնահարի հեղինակած երաժշտությունը հնչում է 50-ից ավելի ֆիլմերում: