Ջեմմա Ավետիսյանի ներկայացման պրեմիերան՝ Նովոսիբիրսկում
02 Փետրվարի 2025, 18:50

Նովոսիբիրսկի «Առաջին թատրոն» թատրոնում փետրվարի 7-ին և 8-ին տեղի կունենա ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանի « Վասսա Ժելեզնովա» ներկայացման պրեմիերան:
1910-ին գրված և 1935-ին երկրորդ խմբագրությամբ լույս տեսած ռուս գրող Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա» պիեսը Ռուսաստանում և արտերկրում ներկակացումների հարուստ պատմություն ունի, ինչպես նաև մի քանի էկրանավորումներ, այդ թվում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում:
Ջեմմա Ավետիսյանը «Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի» գլխավոր ռեժիսորն է, Երիտասարդական դրամատիկական թատրոնի «Առաջին թատրոն»-ի գեղարվեստական ղեկավարը, Նովոսիբիրսկի Մ. Ի. Գլինկայի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական թատրոնի ամբիոնի դասախոսը: