ժամկետային զինծառայող է մահացել, նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ «Իշխանություն»

10 Հոկտեմբերի 2026, 13:27

Հասարակություն

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ էր։

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն ինքնшսպшն է եղել։

«Իշխանություն» լրատվականը փորձել է կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, սակայն ապարդյուն։ Մեր տեղեկությունը հաստատել է նաև մեկ այլ հավաստի աղբյուր։

Հիմա եթերում