Ջո Մանգանիելոն հայտարարել է իր տոհմի մասին հուշագրքի հրատարակության մասին
26 Հունիսի 2026, 10:50
Ամերիկահայ հայտնի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Ջո Մանգանիելոն, որը լայն ճանաչում է ձեռք բերել «True Blood» հեռուստասերիալում և «Magic Mike» ֆիլմաշարում իր դերերով, հայտարարել է իր հուշագրության՝ «Bloodlines» գրքի հրատարակության մասին։
Գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 13-ին՝ «Avid Reader Press» հրատարակչության կողմից։ Հրատարակիչn այն բնութագրում է որպես «խորապես անձնական և հուզական լայն ընդգրկում ունեցող ստեղծագործություն»։
Հուշագրությունում դերասանը անկեղծորեն պատմում է ծանր աուտոիմուն հիվանդությունների դեմ իր պայքարի մասին, ինչպես նաև իր տոհմի պատմության ուսումնասիրության ճանապարհի, որը նրան հասցրել է մինչև Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիներին և օգնել հասկանալու սերնդեսերունդ փոխանցվող հոգեբանական տրավմայի բնույթը։
Ջո Մանգանիելոյի մեծ տատը՝ Թերվիզ Դարակջյանը, 1915 թվականին հրաշքով փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին, սակայն թուրքերը սպանել են նրա ամուսնուն և ութ երեխաներին։ Դերասանը բազմիցս հրապարակայնորեն պատմել է իր ընտանիքի ողբերգական պատմությունը, ինչպես նաև ուխտագնացություն կատարել դեպի իր նախնիների պատմական հայրենիքը։