Ջութակահար Էդուարդ Դայանը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգում

15 Հունիսի 2025, 10:54

Մշակույթ

«Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթի դիպլոմակիր, Լիտվայի «Սաուլյուս Սոնդեցկիսի» մրցույթի առաջին մրցանակի, Լոնդոնի դասական երաժշտության մրցույթի առաջին մրցանակակիր Էդուարդ Դայանը հունիսի 15-ին հանդես կգա Եկատերինյան պալատի Գահական սրահի բեմում:

16-ամյա տաղանդավոր ջութակահարին այդ օրը կմիանան Եկատերինա Լեխինան (սոպրանո, Ռուսաստան) և Ֆրանչեսկո Մալապենան (տենոր, Իտալիա): Համերգի կազմակերպիչն է «Սանկտ Պետերբուրգի պալատներ» հիմնադրամը, որը ղեկավարում է հայազգի հայտնի ջութակահար Մարիա Սաֆարյանցը։