Կաննում ներկայացվել է Ալեքսանդր Լապշինի մասին պատմող «Սև ցուցակ» ֆիլմը

16 Մայիսի 2025, 15:26

Քաղաքականություն

Պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը Largo AI հարթակում ներկայացրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին պատմող «Սև ցուցակը» ֆիլմը։

«Լրտեսության և ռեժիմը տապալելու դավադրության մեջ անարդար մեղադրված Լապշինը դարձավ մինչ օրս շարունակվող մարդու իրավունքների ոտնահարման դեմ միջազգային բողոքի խորհրդանիշ: «Սև ցուցակ»-ը հուզիչ պատմություն է մի մարդու մասին, ով հայտնվել է տոտալիտար ռեժիմի թիրախում։ Սա պատմություն է ճշմարտության, դիմադրության և գոյատևման մասին:

Մենք անչափ ուրախ ենք, որ «Սև ցուցակ»-ն ընտրվել է Largo AI-ի կողմից՝ ներկայացվելու Կաննի կինոփառատոնում։ Մեզ համար պատիվ է լինել այս ժամանակակից հարթակի մի մասը, որը կյանքի է կոչում համարձակ և տպավորիչ պատմություններ»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։