Կարդում եմ և ժպտում ամբողջ օրը. Ադելյա Պետրոսյան
07 Հունիսի 2025, 17:00

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոնուհի Ադելյա Պետրոսյանը հունիսի 5-ին նշել է իր 18-ամյակը: Նա սոցցանցում շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար:
«Ահա և վերջ։ 18։ Շնորհակալություն նման ջերմ շնորհավորանքների համար, բոլոր շնորհավորանքները կարդում եմ և ամբողջ օրը ժպտում»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

