«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմն անցել է միջազգային փառատոնի մրցույթային փուլ

17 Մայիսի 2025, 14:20

Մշակույթ

«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմն անցել է Բրազիլիայում անցկացվող T.I.F.A միջազգային փառատոնի մրցույթային փուլ: Այս մասին հայտնում է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«5րդ ալիք» հեռուստաընկերության անձնակազմը 9 ամիս ուսումնասիրությունների արդյունքում պատրաստել է պատմավավերագրական ֆիլմ գեղարվեստական լուծումներով: Այն հայոց պատմության ոչ վաղ անցյալի` Կարսի անկման, Ալեքսանդրապոլի թուրքական տիրապետության տակ անցնելու օրերի պատճառների, թուրքական քարոզչական, դիվանագիտական ու կեղծ խաղաղության անվան տակ հայերին զիջումներ պարտադրելու մասին է։

Ֆիլմում օգտագործվել են ժամանակի մամուլից վերցված հոդվածներ ու ժամանակակիցների վկայություններ։ Վկայություններով նկարագրված է, թե ինչպես ընկավ Կարսը: