Կիրանցում այս պահին հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը լարված է

02 Մայիսի 2024, 09:06

Քաղաքականություն

Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ թվում նաև անչափահասների, ծեծելով բերման ենթարկել: Այս մասին հայտնել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։

Գյուղապետի խոսքով, տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան գյուղում ականզերծման աշխատանքներ իրականացնել:

Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն գյուղապետը կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն: