Կրասնոդարում կայացել է «Ջիվանի» ժողովրդական անսամբլի համերգը
24 Մայիսի 2025, 13:00
Կրասնոդարի Հովհաննես Թումանյանի անվան մշակութային և կրթական կենտրոնի համերգասրահում կայացել է «Ջիվանի» ժողովրդական անսամբլի համերգը՝ Արմինե Թովմասյանի ղեկավարությամբ:
Ելույթ են ունեցել անսամբլի տաղանդավոր սաները, հնչել են սիրո, գեղեցկության և հարազատ ու սիրելի Հայաստանի մասին երգեր:
Դահլիճում պատվավոր հյուրերի շարքում ներկա էր բանաստեղծուհի և աշուղական երգերի հեղինակ Ռոզա Օսիպյանը: