Լարված իրավիճակ ՊԵԿ քննչական վարչության մոտ. Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում

04 Նոյեմբերի 2026, 18:19

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել են ՊԵԿ քննչական վարչության շենքի մոտ՝ «Սամվել» վանկարկումներով իրենց զորակցությունը հայտնելով ընդդիմադիր գործչին։

Առավոտյան խուզարկությունների վայրերում հավաքված քաղաքացիները, գործողությունների ավարտից հետո, տեղափոխվել են Քննչական կոմիտե։ Այս պահին կառույցի հարակից տարածքում իրավիճակը լարված է, իսկ հավաքվածների թիվն անընդհատ ավելանում է։

Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընդդիմադիր գործչի և նրա ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ իշխանությունների ճնշումների, ինչպես նաև, նրանց գնահատմամբ, իրականացվող ապօրինի գործողությունների դեմ։