Լևոն Ղոզյանը հաղթել է Ֆրանսիայի «Ձայնը» նախագծում

05 Մայիսի 2025, 20:50

Մշակույթ

Ֆրանսիական «Ձայնը» հեռուստանախագծում հաղթող են ճանաչվել Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը։

«Հայկական ծագումով մարսելցի Լևոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդի շնորհիվ։ Նա TheVoice-ի բեմում բարձրացավ Ֆրանս Գալլի «Évidemment» երգով՝ ավանդական հայկական դուդուկի նվագակցությամբ։ Կատարումն անմոռանալի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա»,-ասված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան X-ի էջում։