Լուրջ առիթ կա մտածելու, թե ինչու է Ադրբեջանը մինչև հիմա ԵԽԽՎ անդամ. Լիզ Քրիստոֆերսեն

«Որպես Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի հարցով համազեկուցող՝ ես խստորեն դատապարտում եմ ԵԽԽՎ նախագահի՝ երկիր մուտք գործելու արգելքը», — Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը՝ մեկնաբանելով Բաքվի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը:

«Մենք դա տեսանք COP-29-ի ժամանակ, երբ 76 խորհրդարանականների մերժեցին մուտք գործել երկիր։ Ես կարծում եմ, որ դա բացարձակապես անընդունելի է։ Վերջերս նրանք հայտարարեցին, որ ԵԽԽՎ խորհրդարանի նախագահը պերսոնա նոն գրատա է, այսինքն՝ նրա մուտքը երկիր արգելված է։ Ես անձամբ տեղյակ չեմ եղել այդ մասին, բայց եթե դա այդպես է, ապա ինչպես կարող են նրանք դեռ լինել այդ կազմակերպության անդամ, եթե մեր նախագահին մերժում են երկիր մուտք գործել։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ նրանք պետք է նվիրված լինեն ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, և դա վերաբերում է բոլորին», — ասել է Քրիստոֆերսենը։