Լույս է տեսել Արմեն Մերուժանյանի՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի պատմության մասին գիրքը

25 Մայիսի 2023, 19:00

Հայեր | Մշակույթ

Լույս է տեսել Արմեն Մերուժանյանի գիրքը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի պատմության մասին: Գիրքն ունի «Հայ համայնքը պատկերներով և դեմքերով. քաղաքի հիմնադրումից մինչև քսաներորդ դարի 30-ական թթ.» անվանումը:

Գիրքը պատմում է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նշանակալից իրադարձությունների, նրա նշանավոր դեմքերի, ռուսական կայսրության մայրաքաղաքի կյանքում նրանց ունեցած ավանդի մասին։ Հեղինակը նկարագրում է ազնվական ընտանիքների կյանքից քիչ հայտնի փաստեր, իսկ շատ անուններ ու իրադարձություններ գրքում առաջին անգամ են ներկայացված։

Գրքի շապիկին Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Սուրբ Եկատերինա եկեղեցու վանդակաճաղի հատվածն է, իսկ կազմի վերջին էջում՝ այն բանալին, որը ժամանակին բացել է Սուրբ Հարություն եկեղեցու կողպեքը։