Լյուդմիլա Մելիքյանը՝ «Զբոսավարների լիգայի» եզրափակչի մրցանակակիր

24 Մայիսի 2024, 19:30

Հայեր

Մոսկվայում կայացած «Ռուսաստան» միջազգային ցուցահանդես-ֆորումում ավարտվել է «Զբոսավարների լիգա» մասշտաբային մրցութային ծրագրի եզրափակիչը: Այս մասին գրում է ki-news.ru-ն:

Նովոռոսիյսկից Լյուդմիլա Մելիքյանն ընդգրկվել է լավագույն տասնյակում «Էքսկուրսիա առանց սահմանների» անվանակարգում:

Ընդհանուր առմամբ յոթ անվանակարգերում լավագույնի կոչման համար պայքարել է 210 ներկայացուցիչ։