Երկրում ընթացող գործընթացները միտված են ընդդիմադիր դաշտի լիակատար ոչնչացմանը․ Մենուա Սողոմոնյան

07 Հուլիսի 2026, 12:28

Քաղաքականություն

Երկրում ընթացող գործընթացները ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունեն և միտված են ընդդիմադիր դաշտի լիակատար ոչնչացմանը: Այս մասին լրագրողների հետո զրույցում ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին և ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավական գործընթացներին։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ ընթացող քննարկումներին, ապա նա ընդգծել է, որ այդ քայլը չպետք է լինի ինքնանպատակ: Նրա խոսքով՝ կարևոր է փոխել խորհրդարանական գործունեության մարտավարությունը։