Մարատ Դարբինյանը բարձրացել է Արարատի գագաթ և ծածանել հայկական դրոշը

10 Հունիսի 2025, 17:15

Հայեր

Ղրիմում բնակվող Մարատ Դարբինյանը բարձրացել է Արարատ լեռան գագաթը և ծածանել հայկական դրոշը։ Դրոշի վրա Սիմֆերոպոլ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխականները նախապես գրել են իրենց անունները, ուղերձներն ու աղոթքները:

Մարատ Դարբինյանը նաև Ղրիմի հունահռոմեական ըմբշամարտի 2024 թվականի առաջնության հաղթող է: