Մարատ Դարբինյանը և Արթուր Ստեփանյանը դարձել են արծաթե մեդալակիրներ

01 Դեկտեմբերի 2023, 17:02

Սպորտ

Ալուշտայում կայացել է Ղրիմի հունահռոմեական ըմբշամարտի 2023 թվականի առաջնությունը։

Ինչպես հայտնում է wrestcrimea.ru-ն, մրցագորգ էին դուրս եկել հանրապետության բոլոր առաջատար դասական ըմբիշները: Ուժեղագույնները որոշվել են տասը քաշային կարգերում։

Մարատ Դարբինյանը (մինչեւ 60 կգ) և Արթուր Ստեփանյանը (մինչեւ 82 կգ) արծաթ են նվաճել իրենց քաշային կարգերում: