Մեծածավալ բեռները այսուհետ փոստային ուղիներով փոխադրվելու են ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ

09 Փետրվարի 2024, 12:53

Տնտեսություն և Բիզնես

Մոսկվայում ՀայՓոստի և Ռուսաստանի փոստի ղեկավար կազմերի միջև ստորագրվել է կարևոր պայմանագիր, որի համաձայն ռուսաստանյան առցանց առևտրով զբաղվող խոշոր հարթակներից մեկի համար ներդրվելու է պիլոտային ծրագիր։

Այս ծրագրի շրջանակում տեղի է ունենալու տերմինալից տերմինալ փոստային փոխադրում, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու ժամկետները, ինչպես նաև էապես բարձրացնել փոստափոխանակման ծավալները: