Մեդվեդևան Ադելիա Պետրոսյանին անվանել է Ռուսաստանի լավագույն գեղասահորդուհի

07 Նոյեմբերի 2023, 08:37

Սպորտ

Հայկական ծագմամբ ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան Lenta.ru-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ում է համարում Ռուսաստանի լավագույն գեղասահորդուհի։

«Առանց վարանելու կնշեմ երկուսի անունը՝ նրանք են Սոֆյա Ակատիևան և Ադելիա Պետրոսյանը, թեև նրանք դեռ երեխաներ են, բայց արդեն իրենց հետ քաշում են բոլորին։ Եթե ​​խոսենք երրորդ տեղի մասին, ապա թեկնածուները շատ են»,- նշել է Մեդվեդևան։

Մարզիչ Էթերի Տուտբերիձեի սան, 16-ամյա Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022 թ.), Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող (2023 թ.):