Մեկնարկել է Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

04 Հուլիսի 2023, 22:55

Կրթություն

Մեկնարկել է Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2023 թ. ծրագիրը, որիին մասնակցում է 60 ուսուցիչ 18 երկրից:

Հայաստան-Սփյուռք փոխգործակցության շրջանակում իրականացվող դասընթացները կանցկացվեն մինչև հուլիսի 29-ը:

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, վերապատրաստումը կընթանա մեկամսյա 7 ծրագրով՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում , տարրական ուսուցում , հայոց լեզվի և գրականության դասավանդում, հայոց պատմություն և մշակույթի պատմություն, պարարվեստ եւ տնօրենների վերապատրաստում: