Սամարայում տեղի կունենա «Ձնաբուք» ներկայացման պրեմիերան՝ մենակատար Դավիթ Պողոսյանի մասնակցությամբ

02 Փետրվարի 2025, 21:35

Մշակույթ

Փետրվարի 1-ից մարտի 29-ը Սամարայի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ձնաբուք» ներկայացման պրեմիերան՝ մենակատար Դավիթ Պողոսյանի մասնակցությամբ։

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի պատմվածքի հիման վրա ստեղծված «Ձնաբուքը» թատերական ֆանտազիայի երաժշտության հեղինակը Գեորգի Սվիրիդովն է։
Դավիթ Պողոսյանն ավարտել է Սամարայի երաժշտական դպրոցը: 2020 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը (ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Կոնստանտին Սիմոնյանի դասարան)

2020 թվականից աշխատում է Սամարայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։