«Մեր ձևով» Եկեղեցու պաշտպանության համար մեղադրանքով հպարտ եմ. Կարապետյան
09 Հուլիսի 2026, 18:36
13 ամիս առաջ ինձ առաջադրեցին երեք մեղադրանք, մեկը՝ «Մեր ձևով» Եկեղեցու պաշտպանության համար, ինչի համար հպարտ եմ, մյուս երկու մեղադրանքը համարում եմ դատախազի, քննիչի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Այս մասին դատարանում հայտարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
«Բացարձակ կապ չունեմ այն հարցերի հետ, որով ինձ մեղադրանք են առաջադրել։ 13 ամիս՝ կալանքի տակ գտնվելու, բազմաթիվ դատական նիստերի ընթացքում այդպես էլ չտեսա՝ ինչում են մեղադրում»,- ասել է նա։