Մերձավանում աշխատանքից ազատել են դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
14 Մայիսի 2025, 14:53

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը որոշել են աշխատանքից ազատել Մերձավան գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին և նոր տնօրեն նշանակել:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները մեղադրում էին պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանին, որ նա գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, վիրավորում է աշակերտներին ու գործընկերներին և դասեր չի անցկացնում:
Ինքը՝ պատմության ուսուցչուհին, հայտարարել է, որ իր դեմ ըմբոստությունը կազմակերպվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից՝ իրեն աշխատանքից ազատելու նպատակով։ ԿԳՄՍՆ-ն դատապարտել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը և որոշել աշխատանքից ազատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Գերատեսչությունից հայտնել են, որ կհետևեն իրավիճակին և կձեռնարկեն բոլոր միջոցները՝ դպրոցում առկա խնդիրները լուծելու համար: