Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է
27 Հունիսի 2025, 10:32

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է փաստաբան Թամարա Յայլոյանը։
Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։