Միրոն Հարությունյանը` «Մեծ փոփոխություն» մրցույթի հաղթող

05 Օգոստոսի 2026, 23:00

Կրթություն

Վոլժսկի քաղաքի թիվ 12 դպրոցի աշակերտ Միրոն Հարությունյանը հաղթել է համառուսաստանյան «Մեծ փոփոխություն» մրցույթում։

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Կրասնոյարսկում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։ Այն համախմբել է ավելի քան 800 մասնակցի Ռուսաստանի տարբեր շրջաններից։

Հաղթողներից Միրոն Հարությունյանը որպես մրցանակ ստացել է «Երազանքի ճանապարհորդություն» նախագծին մասնակցելու հնարավորություն և կուղևորվի Մոսկվայից Վլադիվոստոկ։

Մրցույթի հաղթողներին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։