Մոսկվայում տեղի կունենա «Ինքնությունն Անդրկովկասում և հայատյացության քաղաքականությունն Ադրբեջանում» թեմայով համաժողով
29 Նոյեմբերի 2024, 15:50
Մոսկվայի հայկական եկեղեցային համալիրում, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ, նոյեմբերի 29-ին տեղի կունենա «Ինքնությունն Անդրկովկասում և հայատյացության քաղաքականություննը Ադրբեջանում» թեմայով գիտագործնական գիտաժողով։
Միջոցառմանը կմասնակցեն պատմական գիտությունների պրոֆեսորներ, դոկտորներ և թեկնածուներ Հայաստանից և Ռուսաստանից: Նրանք կքննարկեն մեր օրերում Անդրկովկասի արդիական հարցերն ՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության համատեքստում։
Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայագիտության գիտահետազոտական կենտրոնը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը: