Մոսկվայի «Հայորդաց տանն» անցկացվել է շախմատի ամենամյա մրցաշար

20 Մայիսի 2025, 11:45

Սպորտ

Մոսկվայի Սուրբ Ներսես Շնորհալու անվան «Հայորդաց տանը» տեղի է ունեցել «Գարուն 2025» շախմատի ամենամյա մրցաշարը, որին մասնակցել են «Հայորդաց տան» շախմատի դասարանի սաներն ու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի աշակերտները։

Դասավանդողների խոսքով՝ որոշ աշակերտներ շախմատ խաղում են ընդամենը մի քանի ամիս, սակայն մտավոր ճկունության ու աշխատասիրության շնորհիվ հնարավորություն են ստացել մասնակցելու մրցաշարի։

7 փուլից կազմված մրցաշարին մասնակցել է 18 աշակերտ, որոնք ցուցադրել են ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը։

Հիմա եթերում