Ռուսաստանի պետական գրադարանում հայկական գրքի պատմությանը նվիրված դասախոսություն կանցկացվի

04 Մայիսի 2024, 14:50

Կրթություն

Մոսկվայի Ռուսաստանի պետական գրադարանի Արևելյան գրականության կենտրոնում մայիսի 6-ին տեղի կունենա «Հայ գրքի պատմությունից» թեմայով դասախոսություն՝ նվիրված հայ գրատպության զարգացմանը: Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Դասախոսը պատմաբան, բանասեր, պատմության, գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի Նունե Մխիթարյանն է: