Մոսկվայից անմար կրակի մի մասնիկը բերվել է Հայաստան

05 Մայիսի 2024, 22:40

Քաղաքականություն

Մոսկվայում անմար կրակի մի մասնիկը «Հիշողության Կրակ» ակցիայի շրջանակներում տեղափոխվել է Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզ։ Այս մասին հայտնել են հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունից:

Մայիսի 3-ին Ժողովրդական ճակատը Մոսկվայում անհայտ զինվորի գերեզմանի մոտ անցկացրել է «Հիշողության կրակ» ակցիան, որի շրջանակներում վերցվել են հավերժական կրակի մասնիկներ, դրանք ուղարկվել են Ռուսաստանի շրջաններ վետերաններին, առաջնագծի մարտիկներին, ինչպես նաև 14 երկիր: Ռուսաստանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, հայտնի արտիստները, մարզիկները, լրագրողները և հեռուստահաղորդավարները, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ, դրանք կտեղափոխեն Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ: Այս մասին հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն:

Կրակի մասնիկը Հայաստան է բերել մայիսի 3-ին ռուսական պատվիրակությունը, որի կազմում են սինխրոն լողի օլիմպիական չեմպիոններ Մարիա Կիսելյովան և Օլգա Բրուսնիկինան, ինչպես նաև Ժողովրդական ճակատի պրոդյուսերական կենտրոնի արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Օլգա Մենշուտինան:

Նշվում է, որ պատվիրակությունը Հաղթանակի օրվա գալիք տոնի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից շնորհավորանքներ է հանձնել Հայրենական մեծ պատերազմի 95-ամյա վետերան Վլադիմիր Ռապացկուն: