Հուլիսի 10-ին Մոսկվայի արևելյան գրականության կենտրոնում տեղի կունենա հայկական այբուբենի զարդատառերի ստեղծման վարպետության դաս:
Վարպետության դասը կվարի նկարչուհի Էլեն Զարգարյանը: Նա հյուրերին կսովորեցնի նկարել «թռչնագիր»՝ մանրանկարչություն, որտեղ խորհրդանիշները պատկերված են թռչունների տեսքով։