Մոսկվայում կայացել է «Հայորդիք» ժողովրդական պարերի 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

06 Մայիսի 2025, 16:00

Մշակույթ

Ապրիլի 29-ին և 30-ին Մոսկվայի «Կապոտնյա» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Հայորդիք» հայկական ժողովրդական պարերի հոբելյանական 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որը համախմբել էր կատարողների ամբողջ Ռուսաստանից:

Փառատոնի հյուրերը ոչ միայն դիտել են պարային խմբերի ելույթները, այլև մասնակցել են ազգագրության վարպետության դասերի (ազգային տարազ և ավանդույթներ):