Մոսկվայում տեղի է ունեցել Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի սերիալի պրեմիերան

05 Հուլիսի 2025, 22:52

Մշակույթ

Հուլիսի 3-ին Մոսկվայի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի «Բաց ամուսնություն. գործողություն երկրորդ» դրամեդիի շարունակության առաջին սերիաների ցուցադրությունը։

Պրեմիերայի հյուրերն էին Ելենա Խանգան, Ալեքսանդր Բարշակը, Նիկա Յակովլևան և այլք։ «Բաց ամուսնություն. գործողություն երկրորդ» սերիալը կմեկնարկի հուլիսի 10-ին միայն «Okko» հարթակում։