Մոսկվայում տեղի կունենա գրող Գայանե Ստեփանյանի դասախոսությունը

20 Հունիսի 2025, 10:52

Հայեր | Մշակույթ

Հունիսի 20-ին Մոսկվայի հայկական թանգարանում գրող, գրականագետ Գայանե Ստեփանյանը հանդես կգա «Պուշկինը և Հայաստանը» խորագրով դասախոսությամբ:

Դասախոսության շրջանակներում Ստեփանյանը կքննարկի Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների պատմությունը, կպատմի, թե ինչ տեղ է զբաղեցրել Հայաստանը բանաստեղծի ստեղծագործության մեջ և ինչպես է այն կապված նրա փիլիսոփայական մտորումների հետ: