Տիգրան Հարությունյանը դասախոսություն կկարդա՝ նվիրված Մոսկվայի գործող և կորսված հայկական տաճարներին

19 Հունիսի 2025, 09:30

Կրթություն

Հունիսի 19-ին Մոսկվայի հայկական թանգարանում ճարտարապետ և պատմաբան Տիգրան Հարությունյանը կկարդա «Ոգու ճարտարապետությունը» խորագրով դասախոսություն, որը նվիրված է Մոսկվայի գործող և կորսված հայկական տաճարներին:

Դասախոսության ընթացքում նա կխոսի ճարտարապետական լեզվի առանձնահատկությունների մասին տարբեր դարաշրջանների քաղաքային համատեքստում: Բանախոսը կպատմի այնպիսի օբյեկտների մասին, ինչպիսիք են Օլիմպիական պողոտայի Հայկական տաճարային համալիրը, Հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն եկեղեցին և մայրաքաղաքի հայ հոգևոր ճարտարապետության այլ հուշարձաններ:

Տիգրան Հարությունյանը ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, տեսաբան և անկախ հետազոտող է։