Նատաշա Բուշար. Կին քաղաքական գործիչ, որը լավ գիտի իր գործը

29 Մայիսի 2024, 23:13

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 29-ը քաղաքական գործիչ, ֆրանսիացի սենատոր և Կալեի քաղաքապետ Նատաշա Բուշարի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Լանս քաղաքում։ Բուշարի հայրը հայ է, մայրը՝ լեհ։ Նատաշա Բուշարը բարձրագույն կրթություն է ստացել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:

2008 թվականի մարտի 16-ին Նատաշա Բուշարի գլխավորած աջ կենտրոնամետ ուժերը հաղթել են քաղաքային ընտրություններում՝ 2-րդ փուլում ստանալով ձայների 54,02%-ը։

Արդեն 2011 թվականի սեպտեմբերին Բուշարն ընտրվել է Սենատի անդամ։ Իսկ 2015-ին, Նոր-Պա-դե-Կալեի նոր միավորված շրջանի խորհրդի ընտրությունների միջոցով, Նատաշա Բուշարը դարձել է նոր խորհրդի 5-րդ փոխնախագահը:

Ավելի քան երկու ընտրական մանդատների համատեղման մասին օրենսդրական արգելքի պատճառով Նատաշա Բուշարը որոշում է կայացրել աշխատել միայն Օ դը Ֆրանս շրջանի խորհրդում, իսկ 2016 թվականի հունվարի 12-ին նա հրաժարական է տվել սենատորի պաշտոնից։