Նովոռոսիյսկից ուսուցչուհին ներկայացրել է հայոց լեզվի դասավանդման իր մեթոդները

23 Մայիսի 2025, 10:05

Կրթություն

Նովոռոսիյսկից ուսուցչուհի Արև Բալայանը համացանցում հրապարակել է հայոց լեզվի անվճար ուսուցման իր նոր մեթոդները:

Արև Բալայանը Կրասնոդարի երկրամասի «Տարվա ուսուցիչ 2022» և «Մայրենի լեզվի և մայրենի գրականության լավագույն ուսուցիչ 2023» մրցույթների հաղթող է: Նա նաև ստեղծել է «Սովորենք հայերեն միասին» կրթական ալիքը YouTube-ում: