Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կիրականացվի նոր ձևաչափով

05 Հոկտեմբերի 2026, 17:34

Հասարակություն

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով։ Կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ քաղաքացիների սպասարկման համար նախատեսված ժամանակակից և բարեկարգ գրասենյակներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նոր սպասարկման գրասենյակները կգործեն 14 հասցեում՝ Երևանում և մարզերում։

Երևան

  • «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա 34/3,
  • «Մեգամոլ»՝ Գայի պողոտա 16։

Արարատի մարզ

  • Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց 79/8։

Վայոց ձորի մարզ

  • Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց 11/1։

Սյունիքի մարզ

  • Կապան՝ Ա. Մանուկյան փողոց 3/41։

Արմավիրի մարզ

  • Վաղարշապատ՝ Վ. Սարգսյան փողոց 111/1։

Արագածոտնի մարզ

  • Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց 51/1։

Կոտայքի մարզ

  • Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց 4/7, 62,
  • Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա 3, «Հայփոստ»։

Շիրակի մարզ

  • Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ 1, «Գյումրի» կայարան։

Լոռու մարզ

  • Վանաձոր՝ Աղայան փողոց 76/6։

Տավուշի մարզ

  • Իջևան՝ Անկախության փողոց 19/79։

Գեղարքունիքի մարզ

  • Գավառ՝ Կենտրոնական հրապարակ 1/1, «Հայփոստ»,
  • Մարտունի՝ Պ. Պռոշյան փողոց 4, 12։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ 2027 թվականի առաջին եռամսյակում նոր սպասարկման գրասենյակների թիվը կհասնի նախատեսված 23-ի։

Մասնավորապես, նոր գրասենյակներ կգործեն նաև՝

  • Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,
  • Արմավիրի մարզում՝ Արմավիրում,
  • Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,
  • Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,
  • Շիրակի մարզում՝ Արթիկում,
  • Արարատի մարզում՝ Արարատում։