Ո՞վ է Վրաց ուղղափառ եկեղեցու նոր հոգևոր առաջնորդը

11 Մայիսի 2026, 16:41

Քաղաքականություն

Սուրբ սինոդի ընդլայնված խորհրդի որոշմամբ Շիոն (Մուջիրի) ընտրվել է Վրաստանի 142-րդ կաթողիկոս-պատրիարք:

Ընտրությունն անցկացվել է երեք թեկնածուի միջև. Սենակիի և Չխորոծկու միտրոպոլիտ Շիոն ստացել է 22 ձայն՝ առաջ անցնելով մյուս երկու թեկնածուներից։ Քվեարկությանը մասնակցել է սինոդի 38 անդամ: